Եթե Արա Վարդանյանը այս 1 տարին գովաբաներ իշխանությանը արդյոք այսօր նա կկալանավորվե՞ր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակություն

Փոխվել է  «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոցը և նա կալանավորվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյան։

Հետաքրքրական է, որ ինչպես Սասնա Ծռերի, Ժիրայր Սեֆիլյանի, Անդրեաս Ղուկասյանի (նրանց հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել) , այնպես էլ Արա Վարդանյանի( նրան անձամբ չեմ ճանաչում) նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճված չեն , դեռևս նրանք բոլորը գտնվում են ՀՀ փառապանծ իրավապահ մարմինների աչալուրջ հսկողության տակ․ «Տեսե՛ք հա, ձեզ լավ պահեք, թե չէ․․․» Եվ ահա, ի տարբերություն մյուսների, որոնք ,հավանաբար ճիշտ հասկանալով սույն ուղերձը, փառաբանում են իշխանությանը, միամիտ Արա Վարդանյանը անխնա քննադատում, փնովում է։

Հարց Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներին․

-Եթե Արա Վարդանյանը այս մեկ տարվա ընթացքում գովաբաներ իշխանությանը, կամ առնվազն լռեր, արդյոք այսօր նա կկալանավորվե՞ր»։