Իրանը Թուրքիայից պահանջել է Սիրիայից դուրս բերել թուրքական զորքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

սիրիա

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել է Սիրիայի տարածքից դուրս բերել զորքերն ու դադարեցնել հարձակումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Իրանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնում՝ կապված սիրական տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների եւ մարդասիրական լուրջ իրավիճակի ու քաղաքացիների համար առկա մշտական վտանգի հետ, եւ կոչ անում անհապաղ դադարեցնել հարձակումներն ու Սիրիայի տարածքից դուրս բերել թուրքական զորքերը»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:   

Թեհրանում նաեւ նշել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում լայնամասշտաբ նյութական եւ մարդասիրական վնասի կհանգեցնեն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news