Սոմալիի մայրաքաղաքում «Մարս Ավիաի» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել՝ առանց հենասարքերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:20-ին, Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել՝ առանց հենասարքերի։ Այդ մասին հայտնում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունը։

Միջադեպի հետևանքով ինքնաթիռը վնասվել է և ենթակա է վերականգնման:

Ինքնաթիռում է եղել միայն անձնակազմը։ Տուժածներ չկան:

1