Թաթոյանը, որպես Եվրոպայի ՄԻՊ ոլորտում նշանավոր անձ, միացել է մահապատժի դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

MIP

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի առաջարկով միացել է մահապատժի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ իրազեկման արշավին՝ որպես Եվրոպայի մարդու իրավունքների ոլորտում նշանավոր անձ։ Այդ մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջից։

Արշավին մասնակցում են նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի nախագահ Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելեն և այլք։

Արման Թաթոյանի ուղերձում շեշտվում է, որ ուժեղ հասարակությունները երբեք չեն սպանում, այլ օգնում են վերասոցիալականացմամբ և արդարության վերականգնմամբ:

2007 թվականից հոկտեմբերի 10-ը յուրաքանչյուր տարի նշվում է որպես մահապատժի դեմ համաշխարհային օր (World Day against the Death Penalty)։