Կամո Հովհաննիսյանը վնասվածք է ստացել․ նրա փոխարեն կմեկնի Մալաքյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Սպորտ

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2020-ի նախընտրական փուլի J խմբի շրջանակում Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում ուժերը կչափի Լիխտենշտեյնի հետ։ Ընդամենը երեք օր անց՝ օգոստոսի 15-ին, «Վերիտաս» ստադիոնում Հայաստանի հավաքականը արդեն կհյուրընկալվի Ֆինլանդիայի ընտրանուն։

Այսօր Երևանի ժամանակով 17։00-ին Հայաստանի հավաքականը կմեկնի  Լիխտենշտեյն։

Ինչպես հայտնի է դարձել, Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը հավաքականի վերջին հանդիպումներում գերեզանց էր դրսևորում իրեն, վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել մեր ընտրանուն։ Հովհաննիսյանի փոխարեն հայտացուցակում ավելացել է «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանի անունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news