ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2020-ի նախընտրական փուլի J խմբի շրջանակում Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում ուժերը կչափի Լիխտենշտեյնի հետ։ Ընդամենը երեք օր անց՝ օգոստոսի 15-ին, «Վերիտաս» ստադիոնում Հայաստանի հավաքականը արդեն կհյուրընկալվի Ֆինլանդիայի ընտրանուն։
Այսօր Երևանի ժամանակով 17։00-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Լիխտենշտեյն։
Ինչպես հայտնի է դարձել, Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը հավաքականի վերջին հանդիպումներում գերեզանց էր դրսևորում իրեն, վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել մեր ընտրանուն։ Հովհաննիսյանի փոխարեն հայտացուցակում ավելացել է «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանի անունը։