Երևանում՝ 19, մարզերում 4 բնակարանային գողություն արած տղամարդը հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

 

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ի սահմանում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Խաչիկ Դաշտենցի փողոցից բերման ենթարկեցին Ջերմուկի 44-ամյա մի բնակչի: Նրա նկատմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 3-ից հայտարարվել էր հետախուզվում գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

44-ամյա տղամարդը խոստովանել է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում, հիմնականում պատուհանները հարմարեցված գործիքով բացելու միջոցով, շուրջ 19-ը բնակարնային գողություն է արել, նույն եղանակով ևս 4 բնակարանային գողություն էլ կատարել էր մարզերում:

Բնակարններից մեկից հափշտակված զարդերը հայտնաբերվել են:

Հետախուզվողը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: