Booking.com պորտալը Երևանը ներառել է 2020 թ․-ի ամենաթրենդային ուղղությունների ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

թոփ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է արել  ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ առաջատար Booking.com պորտալը Երևանն ընդգրկել է 2020-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում։

«Սա հրաշալի նորություն է, որովհետև Բուքինգը, ինչպես հայտնի է, աշխարհում հյուրանոցների ու հյուրատների ամրագրման հարցում առաջատարն է»,- գրել է մամուլի խոսնակը:

Լավագույն տասնյակում են նաև Մալթայի Գզիրան, Պուերո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանը, Արգենտիանյի Սալտա քաղաքը:

Booking.com պորտալն հյուրանոցների ու հյուրատների ամրագրման ոլորտում աշխարհի առաջատարներից է: