ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն ջուր է լցնում հոգաբարձուների խորհրդի նախագահի ջրաղացին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Դատարանն արգելել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին լուծելու արհմիության հետ կնքված կոլեկտիվ պայմանագիրը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը։

Ավետիսյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ ԵՊՀ արհեստակցական միությունը արգելել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատել 29 աշխատողի, նա գրություն էր ուղարկել միություն, և հայտնել, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ին միակողմանի լուծել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը: Ինչին ի պատասխան՝ արհեստակցական միությունը դատական կարգով բողոքարկել  է որոշումը, իսկ դատարանը բավարարել է այն։

Մանրամասները՝ տեսանյութում։