Հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսային շրջանը. Սիրիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

.

«Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ «իբրև թե սիրիացի ժողովրդին և նրա իրավունքները պաշտպանելու ցանկության մասին», կարող են բխել միայն իրականությունից կտրված մարդուց»,- այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործանախարարության պաշտոնական աղբյուր:

Սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալություն փոխանցմամբ նախարարության աղբյուրը հավելել է, որ նման հայտարարություններ անելով՝ «հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսում բնակվող անվնաս բնակչության դեմ՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով»:

«Սիրիական Արաբական Հանրապետությունը կդիմակայի Թուրքիայի ագրեսիային բոլոր հասանելի միջոցներով և կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ: Սիրիացիների պաշտպանությունը միայն սիրիական բանակի և սիրիական պետության խնդիրն է»,- եզրափակել է աղբյուրը: