Ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 36 FT 887 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 DV 695 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աջափնյակի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, դուրս են բերվել ավտոմեքենաներից և օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: