Հայ մարզիկը, որը մրցամարտում գրեթե խեղդել էր թուրքին, ողջ գումարը տրամադրեց նրա բուժմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Խառը մենամարտեր մրցաձևում Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Աբրահամյանը, որ օրերս անցկացրած մենամարտի առաջին ռաունդում գրեթե խեղդել էր թուրք մրցակցին, խոստովանել է, որ հաղթանակի ամբողջ հոնորարը տրամադրել է նրա բուժմանը։

Հիշեցնենք, որ մրցաշարին մեկնելուց առաջ թուրք մարզիկ Բաթուհան Աքդումանը սոցկայքերից մեկում գրել էր, որ գնում է հայի գլխի հետևից։ Իր տարածած տեսանյութում Ռաֆայելն ասել է, որ վատ նստվածք է մնացել այդ օրվա մրցամարտից, նաև խոստովանել է, որ  մի փոքր երկար է պահել թուրք մարզիկին «գիլյոտին» դիրքում: