Արման Սարգսյանն Արագածոտնի և Լոռու մարզերում ոստիկանապետեր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Արման

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով երկու մարզում նոր ոստիկանապետեր են նշանակվել: Լուրը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել է  ՀՀ  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ  Ահարոնյանը:

Ոստիկանության գնդապետը տեղեկացրել է, որ Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը։ Արման Սարգսյանի մեկ այլ հրամանի համաձայն՝ ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ: