Արցախի նախագահն ընդունել է Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների անդամների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Բակո

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել  «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների  անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Քննարկվել են Արցախ-Բելգիա,  Արցախ-Կիպրոս եւ Արցախ-Չեխիա կապերին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական պարգեւներ է հանձնել երեք պատգամավորի:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: