18 և 19 տարեկան երիտասարդները բնակարանից և գեղեցկության սրահից գողություն են արել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

սրահ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության մի շարք դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 2000 թ. և 2001 թ. ծնված երիտասարդներին։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 2000 թ., հանցավոր համաձայնության գալով 2001 թվականին ծնված իր ծանոթի հետ, 2019 թվականի հուլիսի սկզբից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտք գործելով Գյումրիի Անի թաղամասում գտնվող  բնակարան, կատարել են գողություն՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:

Բացի դրանից՝ նշված երիտասարդները մուտք են գործող նույն քաղաքում գործող  գեղեցկության սրահ, մարզասրահ, խանութ և կատարել գործողություններ՝ պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:   

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2000թ . ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 177 –րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ և 3-րդ կետով /3 դրվագ/, իսկ 2001թ. ծնված երիտասարդին՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /2 դրված/:  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Խուզարկությունների արդյունքում վերջիններիս բնակարաններում և նրանց կից օժանդակ կառույցներում հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:
 

Նախաքննությունը շարունակվում է: