Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամի հետ 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: