Փաշինյանն ու Ալիևը Աշխաբադում խորհրդի նիստին հաջորդած ճաշի ժամանակ քննարկել են ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հյուրընկալող կողմի կազմակերպած եզրափակիչ ճաշին, և ճաշի ժամանակ այբբենական կարգով դասավորվածության արդյունքում Փաշինյանն ու Ալիևը նստել են հարևանությամբ և զրուցել են: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«Քննարկվել են Արցախի հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշգաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ զրուցել են:

Այսօր խորհրդի նիստի ժամանակ Ալիևը ՀՀ կառավարության հասցեին մեղադրանքներ էր ներկայացրել և Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի կողմնակից» էր անվանել, իսկ Փաշինյանը արձագանքել էր՝ կոչ անելով պատմությունը չխեղաթյուրել և հարգանք ցուցաբերել ներկա նախագահներին: