ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
«Վիրավորանքը, արժանապատվությունը վիրավորող խոսքը, ատելությունը վտանգավոր չափերի են հասել, անթույլատրելի վիճակ է։ Վտանգն այն է, որ դա կարող է հանգեցնել նաև բռնության»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Սոցիալական ցանցերում վիճակը շատ ավելի մտահոգիչ է, ընդ որում, մենք ունենք կեղծ օգտատերեր, որոնց միջոցով ատելությունը շատ ավելի ինտենսիվ է տարածվում։ Սա անընդունելի վիճակ է։ Մենք տեսնում ենք նաև, որ կան բռնության սպառնալիքներ։ Անկախ ժամանակաշրջանից, անկախ նրանից թե ո՞վ է անում, ո՞ւմ նկատմամբ է ուղղված այդ խոսքը, դա անթույլատրելի է։ Սա համարվում է լուրջ մարտահրավեր խոսքի ազատությանը, ավելին՝ նաև ժողովրդավարությանը»,- ասել է մարդու իրավունքների պաշտպանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։