Քիմ Քարդաշյանը հրապարակել է երեխաների մկրտության լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում իր կրտսեր երեխաների՝ չորս ամսական որդու՝ Փսալմի, 3-ամյա որդու՝ Սեյնթի և մեկուկես տարեկան Չիկագոյի մկրտության արարողությունից  Instagram-ում լուսանկարներ է հրապարակել:

.

Հիշեցնենք, որ այցելության առաջին օրը Քարդաշյան քույրերն ու Քիմի երեք երեխաները մկրտվել էին Էջմիածնում:

.

Քիմը Հայաստան էր եկել մասնակցելու ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ ներկայացնելով իր հաջողության ուղին:

.