Երևանյան բնակարանի ննջասենյակի հատակին հայտնաբերվել է բնակչի դին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Հոկտեմբերի 11-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Կարինե Վ.-ի (ծնված 1946 թ.) դին: