Նախագահ Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ ընթրիքը տպավորիչ էր․ Քիմ Քարդաշյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Նախագահ Քարդաշյան

Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանն ավարտել է իր եռօրյա այցը Հայաստան եւ շարունակում է կիսվել ճանապարհորդության լուսանկարներով։

Երեկ Քարդաշյանը Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որոնք արվել են Էջմիածնի Մայր տաճարում երեխաների մկրտության ընթացքում։

Իսկ այսօր՝ ընդամենը մի քանի րոպե առաջ, Քիմը կիսվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ ընթրիքի ընթացքում արված լուսանկարով։ «Նախագահ Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ ընթրիքը տպավորիչ էր։ Այնքան հետաքրքիր բաներ են տեղի ունենում  Հայաստանում»,- Հայաստանի նախագահի հետ լուսանկարը մակագրել է Քիմը։