Կալիֆոռնիայի հարավում հրդեհները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Սաստիկ անտառային հրդեհ.

Սանտա Աննայից քամիները, որոնք հանգեցրել էին Կալիֆոռնիայի 2 շրջաններում հրդեհների բռնկման, հանդարտվել են, սակայն տասնյակ շենքեր ոչնչացրած կրակը շարունակում է փոթորկվել, հայտնում է Associated Press-ը: 

Լոս Անջելեսի շրջանում Սան Ֆերնանդո հովտում բռնկված կրակը կլանել է 13 շենք եւ դրանից հետո գրեթե զգալիորեն մարել է: Հրդեհը շիջելիս մեկ մարդ մահացել է սրտի նոպայի հետեւանքով:

Փոթորկվող տարերքի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ:

Հրդեհը բռնկվել է հինգշաբթի, աղբատարի մեջ աղբի այրվելուց հետո մի քանի ժամ անց, որը եւս մեկ հրդեհ է առաջացրել Լոս Անջելեսի կենտրոնից արեւելք գտնվող Կալիմեսե այգում:

Այգու շրջանում մի քանի մարդիկ համարվում են անհայտ կորած, հաղորդվում է նաեւ 89-ամյա կնոջ անհայտ կորելու մասին: