Ժամեր անց Բելգրադում տեղի կունենա ՀՀ-ի և Սերբիայի խորհրդարանների խոսնակների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 12, 24News

վահան կոստանյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ավարտվել է Նիդերլանդների թագավորություն կատարած պաշտոնական այցը.

«Ավարտեցինք պաշտոնական այցը Նիդեռլանդների թագավորությունում։ Արդյունավետ ու հստակ օրակարգով այցը լավագույնս կազմակերպեց դեսպան Տիգրան Բալայանը։

Ժամեր անց արդեն Բելգրադում տեղի կունենա Հայաստանի և Սերբիայի խորհրդարանների խոսնակների հանդիպումը՝ Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում»: