2020թ․-ի ամենահանրահայտ տուրիստական ուղղությունների ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 12, 24News

USA

Airbnb կայքը կազմել է 2020 թվականին ամենահանրահայտ տուրիստական ուղղությունների ցուցակը: Առաջատարն ԱՄՆ-ն է: Վարկանիշը կազմվել է աշխարհի բոլոր անկյուններում հյուրանոցների եւ հարկաբաժինների ամրագրման վիճակագրական տվյալների հիման վրա, հայտնում է MIGnews-ը: 

Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ Վիսքոնսին նահանգում Միլուոքի քաղաքը: Երկրորդ տեղում է իսպանական Բիլբաոն, իսկ երրորդ՝ թայվանական Բուրիրամը:

Կարեւոր չափանիշ է եղել այս կամ այն քաղաքի «էկոլոգիան»: Մարդկանց գրավում են նաեւ զանգվածային միջոցառումները, ինչպես, օրինակ, Կանավերալ հրվանդանը, որտեղ մեկնարկում է NASA-ի Մարս-2020 հետազոտական ծրագիրը:

Airbnb-ի վարկածով՝ ամենահանրահայտ տուրիստական ուղղությունների թոփ 20 են մտել նաեւ Սանբերին (Վիկտորիա նահանգ, Ավստրալիա), Ռումինիան, Սիանը, Չինաստանը, Յուջինը (Օրեգոն նահանգ, ԱՄՆ), Լյուքսեմբուրգը, Գվադալահարան (Մեքսիկա), Վանուատուն, Կալին (Կոլումբիա), Կանավերալ հրվանդանը (Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ), Աբերդինը (Շոտլանդիա), Քորթնին, Կանադա Քորթնին (Կանադա), Ունատուբան (Բրազիլիա), Լե Կոնտամին-Մոնժուան (Ֆրանսիա), Տոկիոն (Ճապոնիա), Քերալան (Հնդկաստան), Մալինդին (Քենիա), Մաաստրիխտը (Նիդեռլանդներ):