Լիխտեյնշտեյն - Հայաստան հանդիպման տոմսերը հասանելի կլինեն 18:30-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Սպորտ

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի՝ Լիխտեյնշտեյն - Հայաստան հանդիպման տոմսերը հասանելի կլինեն տեղական ժամանակով 18:30-ից:

Հայկական կողմին հատկացվել է «Ռայնպարկ» ստադիոնի երկրորդ տրիբունայի F, G, H, J սեկցիաները։ Տոմսերի արժեքն է 20-ից 30 շվեյցարական ֆրանկ:

Հանդիպման տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել ստադիոնի հարևանությամբ գտնվող տոմսարկղից:

Լիխտեյնշտեյն - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: