Դավիթ Տոնոյանը Վայքում 44 բնակարան է հատկացրել զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

բնակարան

«44 բնակարան հատկացվեց Վայքում։ Ասենք շնորհավոր»,- այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ խոսնակը հրապարակել է լուսանկարներ, որոնցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բնակարանների բանալիներ է շնորհում սպաներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Տոնոյանը սպաներին նոր բնակարաններ է հանձնել Գորիսում։