Վթար Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Այս մասի հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Գարիկ Գ., ծնված 1975 թ.), «Hyundai Sonata» (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1987 թ.), «Mitsubishi Outlander» (վարորդ՝ Հայկ Ե., ծնված 1984 թ.), «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Սուրեն Վ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել  «Hyundai Sonata», «Mitsubishi Outlander», «Mitsubishi Grandis» ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news