«Մենթալ թվաբանությունը մեր ապագան է»․ Նունե Սարգսյանը՝ միջազգային օլիմպիադայի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

 

նունե

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել առաջին անգամ Հայաստանում կազմակերպված մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: 

«Ուրախ եմ, որ զբաղվում եք մենթալ թվաբանությամբ: Դա մեր ապագան է: Ուրախ եմ, որ օգտագործում եք ձեր ուղեղը ինտելեկտը թվերի հետ պայքարում»,- ասել է Նունե  Սարգսյանը միջոցառման բացման ժամանակ։ 

Նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը կարևորել է երեխաներին  խաղերի միջոցով փոքր տարիքից թվերի հետ աշխատանքին վարժեցնելը: 

«Մենթալ թվաբանությունն օգնում է մարզել երեխաների ուղեղները, ինչը շատ կարևոր է մեր մանուկ սերնդի ինտելեկտը զարգացնելու համար: Թվերի հետ աշխատանքն ընդլայնում է մտահորիզոնը, գեղարվեստական ճաշակը, ինչպես նաև աշխարհընկալումը»,- ասել է տիկին Սարգսյանը:  

Նշենք, որ առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա։ Միջոցառումը կազմակերպել է IQ Center Global Education-ը, որին մասնակցում են 4-14 տարեկան երեխաները: