Արցախի նախագահը հանդիպել է կանադացի խորհրդարանականների հոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Բակո

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում հանրապետությունում գտնվող Կանադայի պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչութունից տեղեկացնում են, որ քննարկվել են Արցախ-Կանադա կապերին առնչվող մի շարք հարցեր: