Ասկերանցին գտել և հանձնել էր «Տոզ» տիպի հրացան, 2 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ և 101 փամփուշտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

հրացան

Հոկտեմբերի 11-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1986 թ.ծնված Տ. Հ.-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է կամովին հանձնել մեկ միավոր «Տոզ» տիպի հրացան, 2 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ և 101 փամփուշտ, որը նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմանում, գտել էր Ասկերանի շրջանի «Ջամիլու» կոչվող տեղանքից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։