Վիտալի՛ Բալասանյան, դու որոշել ես, որ մենք բոլորս ահաբեկչության հանցակիցնե՞ր ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«Գերագույն գլխավոր հրամանատարին պիտակավորելով՝ պիտակավորում ես իր համախոհներին, իսկ մենք հարյուր հազարներ էինք, ամբողջ հայությունը ոտքի էր կանգնել»,- երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը այսպես է դիմում գեներալ Վիտալի Բալասանյանին «Ժամադադարի» եթերից։ 

«Դու որոշել ես, որ մենք բոլորս ահաբեկչության հանցակիցնե՞ր ենք։ Գեներալն էլ պիտի հասկանա, որ չափ ու սահման կա, նախ չպետք է ասեր, եթե ասել է, ուրեմն պատասխան պետք է տա»,-ասում է Մանարյանը։

Մանարյանը նաև հավելում է, որ ժամանակները փոխվել են և նախկինների գնացքը գնացել է․ «Չեք կարողանո՞ւմ հանգիստ կուլ տալ այն փաստը, որ միայն Նիկոլի ձեռքից արյուն եկավ»։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news