Ճապոնիայում թայֆունի հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 50-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժածների թիվը անցնում է 50-ը: Մեկ մարդ մահացել է, չորսն՝ անհետ կորել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ճապոնիայում 9 մլն մարդու համար հայտարարված է պարտադիր տարհանում կամ խորհուրդ է տրվել տարհանվել: Տարբեր քաղաքներում, այդ թվում և Տոկիոյում, հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ:

Թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է մինչև 65 մ/վ-ի: Օդերևութաբանները «Հագիբիս»-ն ուժգնությամբ համեմատել են «Իդա» թայֆունի հետ, որը խլել էր 1269 մարդու կյանք: