Ով է լինելու Հայաստանի հավաքականի ավագը` Հենրիխ Մխիթարյանի փոխարեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Լիխտենշտեյնի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագը կլինի Գևորգ Ղազարյանը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:

Ղազարյանը հավաքականի կազմում իր 70-րդ խաղը կանցկացնի:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բացակայում է հավաքականից:

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին՝ Վադուց քաղաքի «Ռայնպարկ» մարզադաշտում և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Armenia TV-ի եթերում: