Ի պատասխան թուրքերի հարձակումներին՝ քրդերը հրետակոծում են Թուրքիայի սահմանամերձ շրջանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Սիրիայի քրդական ուժերը շարունակում են հրետակոծել թուրք-սիրիական սահմանին գտնվող թուրքական բնակավայրերը։ Այս անգամ հրետակոծվել է սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանը, ինչի հետևանքով սպանվել է 2 քաղաքացիական անձ, ևս 2-ն էլ վիրավորվել են։ Այս մասին տեղեկանում ենք Էրմնեիհաբերից:

Թուրքական աղբյուրը նշում է, որ Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից ի վեր, քրդերի հրետակոծությունների հետևանքով սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 7-ի։

Ավելի վաղ Սիրիայի քրդական ուժերը, որոնց թուրքերն ահաբեկչական են համարում, կրակ էին բացել Մարդինի, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալե և Ջեյնարփընար շրջանները: