Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանին նվաճել է Եվրո-2020-ի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ֆուտբոլ

Որակավորման 8-րդ տուրի շրջանակում, հյուրընկալվելով Կիպրոսի ընտրանուն, Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանին գերազանցեց 0:5 հաշվով: 

Ռուսաստանի ընտրանին, առաջին խմբում հավաքելով 21 միավոր, խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և նվաճեց Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակչի ուղեգիր:

Նույն խմբից Եվրո-2020-ի ուղեգիր էր նվաճել նաև Բելգիան: