18-ամյա քաղաքացու մոտ 9 հատ 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

կեղծ

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Դավիթաշեն թաղամասի մի բնակչի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչը՝ 18-ամյա Ռուբեն Մ.-ն է, բերման է ենթարկվել Բաշինջաղյան փողոցից Nissan մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանության Մաշտոցի բաժնում նրա մոտ հայտնաբերվել է 9 հատ 20 հազար անվանական նույն համարի թղթադրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով Ռուբեն Մ.-ի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում: