Ալագյազ գյուղում կատարված գողությունը բացահայտվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

հասարակական

Հոկտեմբերի 13-ին, ժամը 04.10-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արագածի ոստիկանները Ալագյազ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Երևանի Չեխովի փողոցի բնակիչ 52-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Օպելով» հանդերձ ու երկու ուղևորի՝ 67-ամյա մի երևանցու և 40-ամյա մի բյուրեղավանցու: Նրանք հայտնել են, որ Ալագյազ գյուղի ճանապարհամերձ շինությունից կատարել են աղյուսների գողություն:

Շինության տերը տվել է հաղորդում:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է նախաքննություն: