Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղևորը վիրավորել է անձնակազմին, խախտել է հասարակական կարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ավիա

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացվել, որ «Մոսկվա-Գյումրի» չվերթի օդանավում իրավախախտ ուղեւոր կա: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը:

Տեղեկությունը ստուգելու ընթացքում պարզվել է, որ 41-ամյա ուղեւորը խախտել է հասարակական կարգը, վիրավորել օդանավի անձնակազմին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին եւ խանգարել է բնականոն աշխատանքը:

Ժամը 21.40-ին տղամարդը ներկայացվել է «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունք:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news