Եվրամիությունը զենքի վաճառքի արգելք կկիրառի Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

Լյուքսեմբուրգում կայացել է Եվրամիության արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում Թուրքիայի  նախաձեռնած ռազմական գործողությունը։

Էրմնեիհաբերի փոխանցմամբ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հրապարակել է քննարկման արդյունքում ԵՄ անդամ 28 երկրների ընդունած որոշումը, համաձայն որի՝ ԵՄ-ն զենքի վաճառքի արգելք (էմբարգո) կսահմանի Թուրքիայի դեմ։

Խոսելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմագործողության մասին՝ Ասելբորնը այն բնութագրել է որպես Սիրիայի տարածքի «բռնազավթում»։

Հիշեցնենք, որ թուրքական զինուժը հոկտեմբերի 9-ից ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսում բնակվող քրդերի դեմ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս առթիվ սպառնացել էր, որ եթե Թուրքիայի գործողությունները ԵՄ-ի կողմից բնութագրվեն որպես բռնազավթում, ապա Թուրքիան պարզապես կբացի սահմաններն ու 3․6 մլն սիրիացի փախստականներին կուղարկի Եվրոպա։