Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

թրամփ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել, համաձայն որի՝ Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ Է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:

Թրամփի հրամանգրի համաձայն՝ Թուրքիան պետք է դադարեցնի հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում և համաձայնի անհապաղ դադարեցնել կրակը:

Ըստ հրամանագրի՝ ֆինանսների նախարարությունը և Պետդեպը իրավունք են ստանում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ֆիզիկական անձանց ու կառույցների դեմ, որոնք պատասխանատու են այն գործողությունների համար, որոնք սպառնալիք են քաղաքացիների համար կամ խախտում են խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Սիրիայի հյուսիս-արևելքում։