ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն միևնույն է, թե ով կպաշտպանի Սիրիայի քրդերին:
«Ցանկացած ուժ, որը կօգնի քրդերին, ինձ ձեռնտու է, թեկուզ դա լինի Ռուսաստանը, Չինաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ՝ նրանք բոլորը հաջողության կհասնեն, իսկ մենք այնտեղից 7 000 մղոն հեռավորության վրա ենք։
․․․Թող Սիրիան և Ասադը պաշտպանեն քրդերին և կռվեն Թուրքիայի հետ սեփական հողերի համար: Ես ասել եմ գեներալներին. ինչո՞ւ մենք պետք է կռվենք Սիրիայի և Ասադի համար, պաշտպանենք մեր թշնամու հողերը», - թվիթերյան էջում գրել է Թրամփը: