ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ածրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը զորվարժություն է անցկացնում:
«Խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկի կարողությունների և դաշտային հոսպիտալի գնահատման զորավարժությունը սկսվեց։ Հ.Գ. Այն բրիգադի որի կարողությունները «փրկիչ և ռազմագետ» մայդանները կասկածի տակ են դնում մի քանի նվնվան փափկամազիկի ասելով»,- գրել է նա: