«Նմանատիպ հանդիպումներն օգտակար են»․ Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Երևանում հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Երևանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։

«Հանդիպման նպատակն է կիսվել վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների և տպավորությունների վերաբերյալ», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր հերթին նշեց, որ օգտակար են նմանատիպ հանդիպումները։

«Տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ, և ես դրանց մասին Ձեզ տեղեկություն կհաղորդեմ»,-ասել է Բակո Սահակյանը՝ նշելով, որ ուրախ է հանդիպման համար։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։