Ունենք մի քանի մտահղացումներ. Իգոր Պոպովը՝ Արցախում ու Ադրբեջանում ազատազրկվածների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Պոպով

«Արցախպրեսը» հայտնում  է, որ Արցախում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Բակո Սահակյանն անդրադարձել են երկու երկրների ազատազրկված անձանց։

«Ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են»,- այդ մասին Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովն ասել էր Արցախում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Ժնևում հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց են ունեցել:

Ավելի վաղ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունում գերիներ չկան:

«Եթե նկատի ունեք Արցախում քրեական պատիժը կրող երկու դիվերսանտներին, ապա դա Արցախի կառավարության գործն է, ես իրավասու չեմ պատասխանելու», - ասել էր Արտակ Դավթյանը։