Ադրբեջանը բողոքի նոտա է ուղարկել ՌԴ ԱԳՆ-ին Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Զատուլին

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան տարածած հայտրաարությանը, հայտնել է, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է ուղարկել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ կապված Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի այցի հետ:

Ըստ հայտարարության՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական նոտա է ուղարկվել, որն արտացոլում է ադրբեջանական կողմի մտահոգությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղում կազմակերպված միջոցառումներին Զատուլինի մասնակցության հետ:

Նոտայում դեսպանատունը ռուսական կողմին խնդրել է գնահատական տալ ԼՂ հակամարտության վերաբերյալ պատգամավորի արտահայտություններին:

Անցյալ շաբաթ Կոնստանտին Զատուլինը Ստեփանակերտում մասնակցել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին: Նախքան այդ Բաքուն Արցախ այցելելու «սև ցուցակում» էր ներառել նաև ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուին։