Արտաշատի դպրոցում նրբերշիկով պիցայից թունավորված երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

հիվանդ

Արտաշատի 5-րդ դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան էր։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են: