Unibank

Unibank Mobile

Չի բացառվում՝ հակամարտությունների նոր սրացումներ, սառը պատերազմներ լինեն․ Ենգիբարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ոչ օրակարգային, այլ կիզաեկտային թեմաներից մեկը Թուրքայի կողմից Սիրիայի հյուսիսային հատված ներխուժելու հարցն էր, ու բազմաթիվ պատգամավորներ իրենց մտահոգիչ հարցերն ուղղեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, որը օրերս է վերադարձել Լոնդոնում անցկացվող վեհաժողովից։

«Ընդհանուր առմամբ՝ Եվրոպայում Թուրքիայի գործողությունները չեն ողջունվում։ Իսկ ինչ վերբերում է ՆԱՏՕ-ի գլխավորի քարտուղարի կամ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի տված պատասխաններին, ապա նրանց ելույթներում կարմիր թելի նման անցում էր հանգամանքը, թե Թուրքիան «ԴԱԻՇ»-ի կողմից սպառնալիք է տեսել։ Սպառնալիք բառն օգտագործելով՝ նրանք փորձում էին ցույց տալ, որ Թուրքիան ռազմական գործողություններ ծավալելու իրավունք է ունեցել»,- ընդգծեց պատգամավորը։

Տեսանյութեր

Live

Լրահոս