Ովքե՞ր են Իջևանում անտառն այրողները. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

հրդեհ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Իջևանում հրդեհներ են բռնկվել՝ այրվում է անտառը։ ԱԻՆ-ից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ամեն ինչ արվում է իրավիճակը կարգավորելու համար։

Իջևանյան մեր աղբյուրն ասում է, որ այս հրդեհները պատահական չեն․ անտառն այրում են նրանք, որոնց ամռանն արգելվեց անտառահատումը, և ոստիկանական ուժերով ճնշեցին ընդվզումը։ Այն ժամանակ արդեն անտառահատները սպառնացել էին․ «Եթե թույլ չեք տալիս հատել, վառելու ենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: