Սոցհարցման մասնակիցների 76%-ը ողջունում է Թուրքիայի ռազմական օպերացիան Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

թուրքիա

«Areda Survey» հետազոտությունների կենտրոնը սոցհարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու, թե հանրությունն ինչպես է վերաբերվում Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքերի սկսած «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը: Սոցհարցմանը մասնակցել է 2160 քաղաքացի: Նրանց 76%-ը ողջունել է Սիրիայում ծավալվող Թուրքիայի ռազմական գործողությունները: Գրում է Ermenihaber-ը։

Հարցման մասնակիցների 77.2%-ը վստահ է, որ Թուրքիան հաջողելու է այդ օպերացիան, 46.5%-ը կարծիք է հայտնել, որ Թուրքիան դեռ մի բան էլ ուշացրել ներխուժումը Սիրիա: Նրանց 73.3%-ն այդ ռազմագործողությունը ոչ թե «պատերազմ» է որակել, այլ՝ «ահաբեկչության դեմ պայքար»:

Մասնակիցների 74.5%-ը համոզված է, որ «խաղաղության ակունք» ռազմական գործողությունն ապահովելու է Թուրքիայի ներքին անվտանգությունը:

67.9%-ի կարծիքով` գործողության թիրախում «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունն է, իսկ ըստ 20.3%-ի`ԱՄՆ-ն:

«Հարկ եղած դեպքում կմասնակցե՞ք այդ ռազմական օպերացիային» հարցին, մասնակիցների 77.8%-ը դրական, 22.2%-ը բացասական պատասխան է տվել: 

Թուրքիայում վերջին տվյալների բնակվում է համաձայն 82 մլն 3 հազար 882 քաղաքացի։