Արտանետումների՝ Ողջի գետը լցվելու դեպքով հնարավոր է քրգործ հարուցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Հասարակություն

Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում գործադիրի ղեկավարն անդրադարձավ խողովակաշարի վնասվելու հետևանքով Ողջի գետ արտանետումների լցվելու դեպքին։  

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյան ներկայացնելով իրավիճակն՝ ասաց, ամենայն հավանականությամբ արտանետումները գետն են լցվել պղնձամոլիբդենային գործարանից։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ իրականացվում են քննչական գործողություններ, կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ դեպքի մեղավորները թաքցրել եմ ու փորձել կարգվորել հարցը։  Նա նշեց, որ եռակցում են արել։